Իրանը պատրաստ է էլեկտրաէներգիա փոխանակել հարևան երկրների հետ

Իրանը պատրաստ է էլեկտրաէներգիա փոխանակել Հայաստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Իրաքի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրիբիյանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն: Հարեւան երկրների հետ Իրանի էլեկտրացանցի ընդլայնումը էլեկտրաէներգիայի փոխանակման ու արտահանման նպատակով էներգետիկայի նախարարության առաջնահերթություններից մեկն է: Իրանի էներգետիկայի նախարարը ներկայացրել է Ռուսաստանի հետ երկրի էլեկտրական ցանցերը սինխրոնիզացիայի եւ Պարսից ծոցի երկրների էլեկտրացանցերին ստորջրյա մալուխի միջոցով միանալու փորձը: Նա հայտարարել է F դասի տուրբինի արտադրության մասին՝ նշելով, որ Իրանն աշխարհում սակավաթիվ երկրներից մեկն է, որն արտադրում է էլեկտրասարքավորում, տուրբիններ, գեներատորներ եւ այլն սարքավորումներ բարձրագույն տեխնոլոգիական մակարդակում:




Comments