top of page

Իրանը հյուսիս-արեւմուտքում զորավարժությունները համարում է ինքնիշխան խնդիր

Sep 28, 2021
1 min read

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում անցկացվող զորավարժությունները ինքնիշխան խնդիր են, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը իր սահմաններին: Պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ նա ասել է, որ այն, թե ինչպես է այդ խոսքերն արտահայտել Ալիեւը, զարմանալի է, քանի որ երկու երկրները լավ, հարգալից հարաբերություններ ունեն։ Նա նշել է, որ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները լրջորեն եւ մանրամասն քննարկել են այս հարցը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում։ Ըստ նրա՝ բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են շարունակել բանակցությունները։ Դիվանագետը նաեւ հավելել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

 
 
 

Comments


bottom of page