top of page

Իրանը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական խմբաքանակ է արտադրել

Jun 4, 2021
1 min read

Իրանն արտադրել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական խմբաքանակներ։ Այս մասին Ինտերֆաքսին տեղեկացրել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի (ՈւՆՌՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով – 2021-ի (ՊՄՏՀ) շրջանակում։

«Մենք աշխատում ենք իրանական երկու խոշոր դեղագործական ընկերությունների հետ, եւ դրանք արդեն արտադրել են պատվաստանյութի փորձնական խմբաքանակները։ Եվ մենք տեսնում ենք, որ Իրանը ոչ միայն գնել է մեր պատվաստանյութի մեծ քանակություն, այլեւ լինելու է դրա առանցքային արտադրողներից մեկը»,- ասել է Դմիտրիեւը։

 
 
 

Comments


bottom of page