top of page

Իրանը Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն կտա

Dec 29, 2021
1 min read


Իրանի նախարարների խորհուրդը նախագահի գլխավորությամբ կայացած նիստին համաձայնության է եկել, որ Չինաստանին կթույլատրվի գլխավոր հյուպատոսություն բացել երկրի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքում, գրում է Mehr-ը։ Իրանի Նախարարների խորհուրդը կամ նախարարների կաբինետը հավանություն են տվել Իրանի արտաքին գործերի նախարարության առաջարկած ծրագրին՝ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն: Բացի այդ, Սահմանադրության 138-րդ սկզբունքի եւ համապատասխան օրենքների ու կանոնակարգերի համաձայն, Իրանի Նախարարների խորհուրդը համաձայնել է Իրանի արտգործնախարարության առաջարկին՝ Հայաստանում Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։

 
 
 

Comments


bottom of page