top of page

Իրանը դատապարտել է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծությունը

Jan 30, 2022
1 min read

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն դատապարտել է ուրբաթ օրը Բաղդադի միջազգային օդանավակայանի հրթիռակոծությունը՝ որպես Իրաքում կայունությունը տապալելու փորձ, հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը: Խատիբզադեն հայտարարության մեջ նշել է, որ նման կասկածելի գործողությունները կստեղծեն անկայունություն եւ քաոս, ճանապարհ կբացեն չարակամ ուժերի համար եւ կազդեն Իրաքի քաղաքացիներին ծառայությունների մատուցման վրա: «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հանդես է եկել Իրաքի անվտանգության, զարգացման եւ ամբողջականության օգտին եւ աջակցել է կայունության ապահովմանն ուղղված Իրաքի կառավարության ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ: Ուրբաթ առավոտյան տասը հրթիռ է ընկել Բաղդադի միջազգային օդանավակայանում, որոնցից վեցը հարվածել են «Վիկտորիա» ամերիկյան բազային։ Հունվարի 28-ին տեղական ժամանակով ժամը 04:30-ին Բաղդադի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել օդից։ Առնվազն վեց հրթիռ կործանվել եւ ընկել է թռիչքուղու մոտ։

 
 
 

Comments


bottom of page