top of page

Իրանը Բաքվին և Երևանին զսպվածության և փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արել

May 15, 2021
1 min read

Իրանն ուշադիր հետեւում է զարգացումներին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ շեշտում է երկու հարեւան երկրների միջեւ վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում է Тasnim news-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետեւում է վերջին մի քանի օրերի իրադարձություններին երկու հարեւան երկրներ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին»,- ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Իրանը հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի՝ երկու կողմերի խոհեմությամբ եւ խաղաղ ճանապարհով,- ասել է նա:- Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտում է տարածաշրջանում կայունության եւ հանգստության պահպանման անհրաժեշտությունը եւ երկու կողմերին էլ կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել սրացումից եւ հարգել երկու երկրների սահմանները»:

Խաթիբզադեն հայտնել է Իրանի պատրաստակամությունը` նպաստելու երկու երկրների միջեւ տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ վերջին վեճի:

 
 
 

Comments


bottom of page