top of page

Իրան-Հայաստան առևտրի պալատի խորհրդի նախագահն այցելել է ՀՀ դեսպանություն

Sep 22, 2021
1 min read

Սեպտեմբերի 22-ին Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում է դեսպանությունից։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց պալատի անդամներին, որից հետո հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև դեսպանության առաջին քարտուղար Սյուզաննա Նավասարդյանը և երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը։

 
 
 

Comments


bottom of page