Իրականում Փաշինյանին հեռացնելը միջոց է Հայաստանն այս վիճակից փրկելու համար. Պետրոսյան
«Ես կատեգորիկ դեմ եմ, որ Նիկոլ Փաշինի օրոք այս ընտրությունները լինեն։ Դրան պետք է քշել մինչև ընտրությունները։ Սա միտումնավոր հայաստանակործան ծրագիր է իրականացնում։ Սրան պետք է օր առաջ քշել։ Ու իր մի քանի արբանկյալ էլ ինչ են սկսել կաթացնել՝ պետք է պատրաստ լինենք վատ զարգացումների։ Իբր մինչև հիմա բոլոր զարգացումները լավ էին, պատրաստվենք վատ զարգացումների։ Այսպիսի բան են երևի ուզում կաթացնեն մեր ականջին, որ դուք չզարմանաք, որ ձեր դուռն առավոտյան Երևանում ծեծեն թուրքերը։ Ի՞նչ է մտածում մեր ազգաբնակչությունը»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Գևորգ Պետրոսյանը հորդորեց ընդդիմության ներկայացուցիչներին չասել, որ իրենց հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, քանի որ այդ դեպքում իրենց հաջորդ նպատակը դառնում իշխանության գալը․ «Ժողովուրդն էլ այդ դեպքում կարծում է, որ աթոռակռիվ է։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանին հեռացնելը միջոց է Հայաստանն այս վիճակից փրկելու համար»։
Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ ինքը և մի քանի անկախ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ընդդիմադիր խմբակցություններին էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար կապված Հրաչյա Հակոբյանի այն հայտարարության հետ, որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հայհոյանքներ հնչեցրած սյունեցիներին պետք է ստորացնելով բերման ենթարկել։




Comments