top of page

Իրադրությունը ծայրահեղ լարված է մնում. ընթանում են տեղային մարտեր. ՊՆ

Nov 16, 2021
1 min read

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

ՊՆ-ից հայտնում են, որ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

 
 
 

Comments


bottom of page