top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան


«Մենք էլ հավաքվել ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու եւ զգուշացնելու, որ այսօր հերթական անգամ ապօրինի հատուկ հանձնարարական էր տալիս ուժային կառույցներին, նրան հասկացնելու, որ հանկար չշփոթի, ինչ-որ հատուկ գործողություններ անի։ Եթե սյունեցու գլխից մազ պակասի կամ փորձեն ձերբակալել, հետապնդել, շատ կոշտ եւ խիստ պատասխան են ստանալու»,- այս մասին կառավարական ամառանոցների մոտ ծավալված ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Դաշնակցական գործիչն ասել է, որ իրենք ի սկզբանե են կասկածել, որ իշխանությունը արտահերթի ընտրության կգնա։

«Դա մենք առաջին օրվանից ասել ենք, որ այս մարդը ամեն վայրկյան կարող է խուսափել ընտրություններից եւ իր որեւէ հայտարարություն մեզ համար հիմք չէ։ Իհարկե, հնարավոր է՝ ընտրություններ չլինեն, եւ եթե այդ ճանապարհով գնան, ավելի լավ, մենք խնդիր չունենք։ Մենք ասել ենք, որ լինի ընտրությունով, թե առանց ընտրության նրան պետք է հեռացնենք», նշել է նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page