top of page

Իտալիայում տասնյակ մարդիկ վիրավորվել են ամանորյա հրավառություններից

Jan 1, 2022
1 min read


Չնայած զանգվածային տոնակատարությունների արգելքին, որն Ապենիններում գործելու է մինչեւ հունվարի 31-ը՝ կապված COVID-19 համավարակի հետ, շատ իտալացիներ, այնուամենայնիվ, Նոր տարին դիմավորել են ավանդական պիթարդներով եւ հրավառությամբ, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով SkyTg24 հեռուստաալիքին։ Տոնական հրավառությունների «էպիկենտրոնը», ինչպես սովորաբար, դարձան Նեապոլը եւ նրա արվարձանները, որտեղ, վերջին տվյալներով, վիրավորվել է ինը մարդ։ Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում տուժել է ընդհանուր առմամբ 14 մարդ, ընդ որում՝ նրանցից մեկը կորցրել է աչքը, մյուսը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Փամփուշտն արձակել էր անհայտ մեկը ամանորյա տոնակատարության ժամանակ։ Տարանտո քաղաքի 40-ամյա բնակիչը կորցրել է աջ ձեռքը անսարք պայթուցիկի պատճառով, իսկ Ասկոլի Պիչենո քաղաքից մի երիտասարդ ծանր վիրավորում է ստացել նման միջադեպի պատճառով։ Նոր տարվա գիշերը իտալացի հրշեջները ստիպված են եղել 558 անգամ պատահարի վայր ժամանել բուռն տոնակատարությունների հետեւանքով առաջացած բռնկումների պատճառով։ 2021 թվականը դիմավորելիս դրանց թիվը 229 էր։

 
 
 

Comments


bottom of page