top of page

Իտալիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը շարունակում է նվազել

Apr 26, 2020
1 min read

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415-ով, որը հինգով քիչ է նախօրեին գրանցված տվյալից: Այս մասին հայտնում է  The Guardian պարբերականը։   Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 26.384 մարդ: Մինչդեռ ապաքինվածների թիվը հասել է 63.120-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր են համարվում բնակչության 105.847-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  երկրում արձանագրվել է վարակման 195.351 դեպք։  

 
 
 

Comments


bottom of page