Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 168-ով
Mar 11, 2020
1 min read

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում հասել է 168–ի, ընդհանուր թիվը կազմում է 631 մարդ։
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, տվյալները հաղորդել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին։ Նրա խոսքով՝ վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 8514 մարդ, ավելի քան 1000–ը բուժվել են։ Մասնագետը նշել է, որ մահացության դեպքերի մեծամասնության պարագայում կորոնավիրուսը մահվան հանգեցրած գլխավոր պատճառը չի եղել։ Իտալիայի ողջ տարածքում մարտի 10–ից կարանտին է սահմանվել, որով նախատեսվում է տեղաշարժի և խմբակային հավաքույթների արգելքը։




Comments