top of page

Իտալիայից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան

Mar 15, 2020
1 min read

Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները մարտի 15-ի վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան:Այս մասին հաղորդագրություն է տարածել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների, ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ  Հայաստան տեղափոխող թռիչքը դեռ տեղի չի ունեցել:

«Խնդրում ենք ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշել է նա։

Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմի ժամանակով մարտի 15-ին, ժամը 18:30-ին Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ Իտալիայից մարտի 15-ին Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները ենթարկվելու են սանիտարակարանտինային հսկողության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:

 
 
 

Comments


bottom of page