top of page

Իտալիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Feb 12, 2022
1 min read

Իտալիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնը Իտալիայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես լքել Ուկրաինան։ Այս մասին ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, որը գնալով վատթարանում է, բոլոր հայրենակիցներին խորհուրդ է տրվում կոմերցիոն տրանսպորոտով ժամանակավորապես լքել Ուկրաինան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ միանգամից մի քանի երկիր, որոնք դեսպանատուն ունեն Ուկրաինայում, հայտարարեցին իրենց աշխատակիցներին երկրից տարհանելու մասին կամ այն մասին, որ դիտարկում են այդ հնարավորությունը։ Պետության այդ գործողությունները կապում են Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ։

 
 
 

Comments


bottom of page