Իսրայելում վերսկսվել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործով դատավարությունը

Իսրայելում վերսկսվել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործով դատավարությունը, հաղորդում է AP-ը: Դատարանի դիմաց հավաքվել են Նեթանյահուի տասնյակ աջակիցներ եւ հակառակորդներ: Նեթանյահուի հակառակորդները արդեն մի քանի ամիս է՝ ամենշաբաթյա ցոյցեր են անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը:
Նեթանյահուն մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության եւ վստահության չարաշահման մեջ:
Նեթանյահուն մնացել է իշխանության 4 ընտրություններից հետո՝ չնայած մեղադրանքներին:
Միեւնույն ժամանակ, Իսրայելի քաղաքական կուսակցությունները սկսել են հանդիպումները նախագահ Ռուվեն Ռիվլինի հետ, որպեսզի խորհուրդ տան, թե որ թեկնածուին պետք է հանձնարարել հաջորդ կառավարության ձեւավորումը: Նշենք, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո Իսրայելի նախագահը պետք է իշխող կոալիցիա ձեւավորելու հարցով առաջնորդի նշանակի: Սակայն այժմ Ռիվլինը բարդ ընտրության առջեւ է կանգնած՝ հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, որոնցից հետո խորհրդարանը կիսվեց 13 կուսակցությունների միջեւ , որոնք գաղափարական տարաձայնություններ ունեն: Ո՛չ Նեթանյահուի աջակիցները, ո՛չ նրա հակառակորդները չստացան խորհրդարանական մեծամասնություն:




Comments