top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իսրայելի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նոր բռնկման մասին


Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նոր բռնկման մասին, մինչդեռ շատ դեպքերում խոսքը դելտա տարբերակի մասին է, հաղորդել է Jpost-ը:

Բենեթը իսրայելցիներին հորդորել է հնարավորության դեպքում խուսափել երկրից դուրս ճանապարհորդելուց եւ կոչ է արել փակ տարածքներում դիմակ կրել, ինչպես նաեւ պատվաստել երեխաներին:

Առողջապահության եւ պաշտպանության նախարարությունները մտադիր են Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում կառուցել թեստավորման նոր հաստատություն, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում Իսրայելում գրանցվում են ամենամեծ թվով օրական դեպքերը:

«Առողջապահության նախարարությունը զգալիորեն ավելացնելու է Բեն Գուրիոն օդանավակայանում թեստերի քանակը, եւ այժմ, պատրաստվելով ամռան ամիսներին սպասվող ծանրաբեռնվածության համար, կառուցելու ենք թեստավորման մեկ այլ հաստատություն` ավելորդ հերթերից խուսափելու համար»:

Կիրակի հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 125 նոր դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու ամիսների ընթացքում: Դեպքերի մեծ մասը իսրայելական դպրոցներում բռնկումների արդյունք են: Ընդհանուր առմամբ ներկայումս վարակված են շուրջ 200 դպրոցականներ եւ 200 ուսուցիչներ: Վարակի բռնկումների արդյունքում որոշ քաղաքապետարաններ որոշում են ընդունել դպրոցներում դիմակ կրելը պարտադիր դարձնելու վերաբերյալ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page