top of page

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով. The Times of Israel

Mar 30, 2020
1 min read

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի օգնականներից մեկը՝ Ռիվկա Պալուհը, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

Նշվում է, որ 64-ամյա Պալուհը կորոնավիրուսով է վարակվել ամուսնուց, որի մոտ ավելի վաղ էր ախտորոշվել կորոնավիրուս: Վերջին օրերին Պալուհը շփվել է վարչապետ Նեթանյահուի հետ, սակայն վարչապետի աշխատակազմից հստակեցրել են, որ բոլոր շփումների ընթացքում պահպանվել է սահմանված սոցիալական հեռավորությունը:

Այնուամենայնիվ, կայքի՝ կառավարության աղբյուրը հայտնել է, որ Բենյամին Նեթանյահուն 14-օրյա ինքնամեկուսացման  է անցնում:

 
 
 

Comments


bottom of page