top of page

Իսրայելի ՌՕՈւ-ն Գազայում գիշերը հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ» շարժման 40 թիրախի ուղղությամբ

May 19, 2021
1 min read

Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիսի եւ Ռաֆահ թաղամասերին: Այս մասին նշված է Twitter-ում Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական էջին չորեքշաբթի տեղադրված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

25 րոպե տեւած հարվածների ընթացքում «ՀԱՄԱՍ»-ի շարժման շուրջ 40 ստորգետնյա թիրախ է խոցվել, նշում է բանակը: Իսրայելական 52 կործանիչ-ռմբակոծիչն արձակել է մոտ բարձր ճշգրտության 120 զինամթերք:

 
 
 

Comments


bottom of page