top of page

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել հրամանատարներին պատկանող ինը տներին

May 17, 2021
1 min read

Իսրայելական բանակի մարտական ​​ինքնաթիռները կիրակիից երկուշաբթի գիշերը հարվածներ են հասցրել «ՀԱՄԱՍ» շարժման բարձրաստիճան հրամանատարներին պատկանող ինը տների վրա: Համապատասխան հաղորդագրությունը Twitter-ում տեղադրվել է կիրակի Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ, մասնավորապես, գրոհի են ենթարկվել Բեյթ Հանուն գումարտակի հրամանատարի, Բեյթ Հանուն վաշտի հրամանատարի, Գազայի վաշտի հրամանատարի եւ Ալ-Շաթիի գումարտակի կազմից վաշտի հրամանատարի տները:

Ըստ զինվորականների հայտարարության՝ որոշ տներ օգտագործվել են զենք պահելու համար:

Մայիսի 10-ից Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​խմբավորումների եւ իսրայելական բանակի միջեւ հրթիռային հարվածներով փոխանակումները շարունակվում են: Դրանք հետեւել են Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին, որոնք բռնկվել էին Շեյխ Ջարահ թաղամասում այնտեղ ապրող արաբ ընտանիքներից տների առգրավման մասին Իսրայելի դատարանի որոշման պատճառով: Վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ պաղեստինյան կողմից ՝ ավելի քան 210 մարդ:

 
 
 

Comments


bottom of page