top of page

Իսրայելի պաշտպանության նախարարն ու Պաղեստինի նախագահը քննարկել են անվտանգության հարցեր

Dec 29, 2021
1 min read


Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հանդիպման ընթացքում քննարկել են «տնտեսական եւ քաղաքացիական միջոցառումների իրականացումը եւ ընդգծել անվտանգության համակարգման խորացման կարեւորությունը»։ Սա Գանցի եւ Աբասի երկրորդ հանդիպումն է հունիսին Իսրայելի նոր կառավարության ձեւավորումից հետո, գրում է Times os Israel-ը։ «Պաշտպանության նախարարն ընդգծել է անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, անվտանգության կայունության պահպանման եւ ահաբեկչության ու բռնության կանխարգելման ընդհանուր շահը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Գանցը նաեւ ասել է Աբասին, որ մտադիր է շարունակել խթանել «վստահության ամրապնդման միջոցառումները քաղաքացիական եւ տնտեսական ոլորտներում»: Աբասի գլխավոր խորհրդական Հուսեյն ալ-Շեյխը` պաղեստինցի պաշտոնյա, որը պատասխանատու է Իսրայելի հետ կապերի կառավարման համար, ուղեկցում էր Աբասին պաղեստինյան հետախուզության ղեկավար Մաջեդ Ֆարաջի հետ միասին: «Հանդիպմանը քննարկվել է քաղաքական հորիզոնի ստեղծման կարեւորությունը, որը դեպի քաղաքական լուծում է տանում»,- գրել է ալ-Շեյխը Twitter-ում:

 
 
 

Comments


bottom of page