top of page

Իսրայելը ի պատասխան հրթիռների արձակման, հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Sep 13, 2021
1 min read



Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին է հարվածել՝ ի պատասխան Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը:

«Գազայում ահաբեկիչներն արդեն երեք գիշեր անընդմեջ հրթիռներով գնդակոծում են Իսրայելը՝ մարդկանց կյանքը վտանգի ենթարկելով Իսրայելում և Գազայում: Ի պատասխան մենք հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի չորս օբյեկտների, որոնք օգտագործվել են զորավարժությունների համար, զենքի արհեստանոցին և ահաբեկիչների՝ ստորգետնյա թունել տանող մուտքին»,-ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Twitter-ում:

Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան և լույս սեպտեմբերի 13-ը Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը դրանք հաջողությամբ որսացել է:

 
 
 

Comments


bottom of page