top of page

Իսրայելական երկու կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Սիրիային

  • Anews
  • Mar 13, 2023
  • 1 min read


ree

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Սիրիային, վնասվել են գիտահետազոտական ​​կենտրոնների շենքերը, զոհվել է երեք մարդ: Ճեպազրույցում այս տեղեկությունը հայտնել Է արաբական հանրապետությունում Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ Օլեգ Գուրինովը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մարտի 12-ին ժամը 07:14-ից մինչև 07:23-ը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 երկու մարտավարական կործանիչները Լիբանանի հյուսիսային հատվածից հրթիռային հարված են հասցրել, ինչի հետևանքով Մասյաֆ և Սաֆսաֆա բնակավայրերում վնասվել են գիտահետազոտական ​​կենտրոնների շենքերը», - ասել է Գուրինովը։ Նա հավելել է, որ սիրիական կողմի տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ։

 
 
 

Comments


bottom of page