top of page

Իսպանիան վերացնում է սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Ճապոնիայից զբոսաշրջիկների համար

May 22, 2021
1 min read

Իսպանիան հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից պաշտոնապես կվերացնի սահմանափակումները Մեծ Բրիտանիայից ժամանող ճանապարհորդողների համար, հաղորդում է BBC-ն:

Կառավարությունը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան կհայտնվեն այն երկրների ցուցակում, որոնց բնակիչները կկարողանան խուսափել ԵՄ տարածքում ճանապարհորդության սահմանափակումներից եւ նրանց հարկավոր չէ ՊՇՌ թեստ հանձնել կորոնավիրուսի ախտորոշման համար: Այնուամենայնիվ, Իսպանիա մեկնող բրիտանացի զբոսաշրջիկները վերադառնալուց հետո պետք է կարանտին անցնեն:

Միեւնույն ժամանակ, Գերմանիան հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք, ով ժամանելու է Մեծ Բրիտանիա, երկու շաբաթ կմնա կարանտինում: Որոշումը կապված է Covid-19 հնդկական շտամի հետ, որն Անգլիայի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեխ մասի պատճառն է դարձել եւ որը, ըստ Գերմանիայի հանրային առողջության ինստիտուտի, ավելի արագ է տարածվում:

Միացյալ Թագավորության կառավարությունը շարունակում է վճռականորեն խորհուրդ տալ զերծ մնալ ԵՄ այլ երկրներ ճանապարհորդություններից, այդ թվում` Գերմանիա եւ Իսպանիա:

 
 
 

Comments


bottom of page