top of page

Իսպանիան չի վերականգնի կարանտինը` չնայած կորոնավիրուսի նոր բռնկմանը

Sep 9, 2020
1 min read

Իսպանիայում չեն ցանկանում վերականգնել կարանտինը` չնայած, որ երկրում կորոնավիրուսի նոր բռնկում է, գրում է eadaily.com կայքը:


Իսպանիայում շաբաթվա սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 8,9 հազար նոր դեպք, որից 3,1 հազարը գրանցվել է վերջին 24 ժամվա ընթացքում:


Կորոնավիրուսի տարածվածության առումով Իսպանիայի ամենավտանգավոր շրջաններն են Մադրիդը, Բասկերի երկիրն ու Անդալուզիան:


Ուշադրություն հրավիրելով հիվանդության նոր աճի տեմպերի վրա՝ երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան հավաստիացրել է, որ ներկայիս իրավիճակն անհամեմատելի է մարտ ամսվա վտանգի հետ:


Նրա խոսքով` այս անգամ իրենք չեն պատրաստվում այդպիսի խիստ սահմանափակումներ մտցնել, չնայած նրան, որ վերջին չորս ամիսների ընթացքում երկիրը կորոնավիրուսային վարակի քանակի հակառեկորդ է գրանցել:


Վերջին տվյալներով, Իսպանիայում, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 534 513, մահվան` 29 594 դեպք:

 
 
 

Comments


bottom of page