top of page

Իսպանիայում օդի աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել

Jun 12, 2022
1 min read

Իսպանիայում վերջին 20 տարվա ընթացքում օդի աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել, հաղորդում է Reuters-ը: Օդի ջերմաստիճանը շաբաթ օրը հասել է +40-ի Սեւիլիայի Գվադալկվիվիր հովտում եւ մերձակա Կորդոբա քաղաքում, հայտնում է AEMET ազգային օդերեւութաբանական ծառայությունը։ Ջերմաստիճանը կարող է ավելի ուշ բարձրանալ մինչեւ +42 աստիճան Էքստրեմադուրայում գտնվող Գուադիանա հովտում եւ Իսպանիայի հարավի այլ մասերում, ասել են օդերեւութաբանները։ Կիրակի օրը շոգը կարող է ուժգնանալ, քանի որ հարավային Իսպանիայի որոշ հատվածներում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ +43:

 
 
 

Comments


bottom of page