top of page

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է հազարով

Mar 16, 2020
1 min read

Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք Է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության բնագավառում համակարգման եւ արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը։ Նրա խոսքով՝ մահացել Է 297 մարդ, ապաքինվել Է 521 հոգի: Առավել մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Մարդիդի ինքնավար հանրակցությունում: «Այժմ Իսպանիայում կա վարակման 8744 դեպք»,-ասել Է Սիմոնը: Կիրակի օրն առողջապահության նախարարությունը տեղեկացրել Էր 7753 հիվանդացածի եւ 288 մահացածի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


bottom of page