top of page

Իսայելում գնահատել են հրթիռակոծությունից կրած վնասի չափը

May 23, 2021
1 min read

Իսրայելի հարկային վարչությունը հրթիռակոծությունների հետևանքով կրած վնասը գնահատել է 77 մլն դոլար (250 մլն շեկել):

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին, վնասի չափը կարող է աճել, քանի որ գույքի ավերման մասին հայտերի ընդհանուր թիվը շարունակում է ավելանալ: Ինչպես նաև նշվում է՝ մարտական գործողությունների գոտուց հեռացած բնակիչներից ոչ բոլորն են վերադարձել իրենց տներ:

Իսրայելական կողմի տվյալներով՝ հրթիռային հարվածներից ամենից շատ տուժել է Աշկելոն քաղաքը, որտեղ վնասվել է 787 բնակարան: Տուժել են նաև Աշդոդ, Ռամատ Գան, Հոլոն Գիվատաիմա, Թել Ավիվ քաղաքները:

Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան 11-օրյա զինված հակամարտությունն ավարտվել է անցյալ գիշեր, կողմերի միջև հրադադար է հաստատվել:

 
 
 

Comments


bottom of page