top of page

Իռլանդիայի վարչապետն աջակցում է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ջանքերին

Jun 9, 2022
1 min read

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինն աջակցում է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ջանքերին, փոխանցում է AP-ն։ «Ես վճռականորեն պաշտպանում եմ Ուկրաինայի անդամակցության հայտը»,- ասել է Մարտինը Ստրասբուրգում ԵՄ օրենսդիրներին: Նա հույս է հայտնել, որ ԵՄ առաջնորդները հունիսի 23-24-ի գագաթաժողովին կկարողանան «հստակ եւ դրական ուղերձ հղել Ուկրաինայի ժողովրդին»։ Եվրահանձնաժողովը կարծիք է պատրաստում Ուկրաինայի անդամակցության հարցի վերաբերյալ։ Վերջին տարիներին ԵՀ-ն բազմիցս մտահոգություն է հայտնել Ուկրաինայում կոռուպցիայի եւ խորը քաղաքական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ: ԵՄ որոշ առաջնորդներ վախենում են բացել դուռն Ուկրաինայի դիմաց: Սակայն Մարտինն ասում է, որ ԵՄ-ն «պետք է աջակցի նրանց, ով ցանկանում է միանալ անհրաժեշտ բարեփոխումներին եւ նախապատրաստական ​​աշխատանքներին»: Իռլանդիայի փորձը ցույց է տալիս, որ ԵՄ անդամակցությունը «վերափոխում» է, ասել է նա։ Բայց եվրոպական այլ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեմ են Ուկրաինային արագացված անդամակցությանը՝ հայտարարելով որ դա կիջեցնի չափանիշները եւ անարդար կլինի նախորդ մյուս թեկնածուների նկատմամբ:

 
 
 

Comments


bottom of page