Իշխան Սաղաթելյանը` վաղվա անելիքների մասին

«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած երթի ժամանակ Իշխան Սաղաթելյան վաղվա անելիքների մասին խոսեց.
«Տեղեկություն կա, որ վարչապետն առավոտյան՝ 11։30-ին գնալու է Կառավարության երրորդ մասնաշենք։ Կոչ եմ անում ձեզ ներկա գտնվել՝ բողոքն ու զայրույթը հայտնել եւ ինչպես պայմանավորվել ենք՝ այդ անձն այս երկրում տեղաշարժվելու իրավունք չունի։ Վաղը 11։30-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ։
Երեկոյան ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետություն մետրոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի դատախազություն, այնուհետեւ ոստիկանություն։ Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքեր առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է»,- հայտարարեց Սաղաթելյանը։




Comments