top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իշխա­նությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով. «Փաստ»


«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշ­խանական կուլիսներում ներկայումս ակտի­վորեն նոր գաղափար է շրջանառվում: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները մտադ­րություն ունեն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների ար­դյունքներն ամփոփելուց հետո նոր նախա­ձեռնությամբ հանդես գալ: Ըստ այդմ՝ իշխա­նությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտ­րությունների ընթացքը:

Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ինչ ժամանակա­հատվածի մասին է խոսքը, այսինքն՝ հատ­վածակա՞ն, թե՞ ամբողջական է լինելու ուսումնասիրությունը, մասնավորաբար՝ ար­դյոք այդ հանձնաժողովը կուսումնասիրի՞ 1995-96թթ. տեղի ունեցած ընտրությունների ու հանրաքվեի արդյունքները, թե՞ ուսումնա­սիրության «գիծը» կսկսի 1998 թվականից»,- գրում է թերթը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page