top of page

Ինչպես մեր պապերն էին ասում՝ ծառն իր բերքից է երևում իսկ մարդն իր արած գործերից. Գևորգ Հովսեփյան

Jan 23, 2020
5 min read

ԱԶԳԱՅԻՆԸ՝ որպես ազգային հավաքական բարոյահոգևոր արժեք, մեր ժողո-վըրդի համար եղել է ամենավսեմն ու ազնիվը, սակայն միևնույն ժամանակ դարձել է ամենից շատ շահարկվողը։ «Հանուն ազգի հարատևման», «հանուն հայրենիքի անվը-տանգության» կարգախոսներն հայ էթնոսի համար իրականում ամենախորքային գեր-հզոր լծակներ են, որի շնորհիվ մեր ժողովրդի մեջ ծնվել են իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերող հազարավոր հերոսներ։ Սակայն միևնույն ժամանակ մեր ժողո-վըրդի համար այս բացարձակ արժեքն ամենաշատն է շահարկվել անձնապաշտ կա-րերիստների, գաղտնի գործակալների և պատեհապաշտների կողմից։ Իսկապես զազ-րելի է․ ազգային խնդրի՝ Արցախի ազատագրման գերխնդրով ՀՀ իշխանության բարձրա-գույն պաշտոնին հասած ԼՏՊ-ն, հետագայում ինքն իրեն քողազերծ անելով՝ ազգային գաղափարաբանությունը պիտի տգիտությամբ հայտարարի «կեղծ կատեգորիա», Նժդեհին՝ ռասիստ, իսկ հետո՝ հրապարակայնորեն հրաժարվի Արցախից։ ՀՀՇ իշխա-նություններն իբրև թե 90- ականների ազգայնականեր, ՀՀ Անկախության Հռչակագրին հակառակ, «Սեփականաշնորհում» ծրագրով դարձան ազգային հարստության տերեր։ Ս․ Սարգսյանի կողմից գլխավորած «Հանրապետական կուսակցության» վերնախավը ինքն իրեն նժեդեհական հայտարարելով թալանեց ու երկրից դուրս հանեց միլիար-դավոր դոլլարներ։ Եվ բնական է, որ այս նորերն իրենց նախորդների շարունակու-թյունը լինելով, արդեն Գառնու տաճարը պիտի անվանեին «հավաբուն», իսկ Քարա-հունջը՝ «քարկտիկ»։ Իսկ երբ Աստված մի արասցե հանկարծ պատերազմ սկսվի, ապա այս նույն համբակները հայ ժողովրդի ամենախորքային լարերի հետ խաղալով նորից պիտի դիմեն ազգայինին՝ «Հանուն ազգի հարատևման», «հանուն հայրենիքի անվտանգության» կարգախոսներով։ «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը հայտարարում է, որ նման վարքագիծ դրսևորած վերոնշյալ անհատները, կուսակցությունները և կազմակերպությունները որևէ աղերս չունեն ազգայինի ու ազգային արժեքների հետ։ Սակայն կա ավելի վտանգավորը․ շատ ավելի վտանգավոր է, երբ նորօրյա պա-տեհապաշտ մանրապճեղները, որոնք որևէ ավանդ ու աղերս չունեն ազգայինի հետ, ազգայինի անվան տակ փորձում են մտնել չարչրկված ազգային դաշտ ու ազգայինը վերածել անարժեք մանրադրամի։ Այսօր, մեր քաղաքական դաշտում համարձակորեն հրապարակ են նետվում նորանոր կազմակերպություններ, ազգային արժեհամակարգից՝ ինքնությունից ու բարոյական նորմերից զուրկ «առաջնորդներ», որոնք իրենց կաղ հանգերով ու «հայրե-նասիրական» լոզունգներով, միասնության կոչեր են հնչեցնում, այդ ուղղությամբ մի-ջոցառումներ կազմակերպում։ Գնահատելով սրանց հոտառության ու փողի համը զգալու ռեցեպտորները, ներողամտություն եմ ակնկալում և անում հետևյալ հարցադըրումները: 1. Երբ 1991 թ-ին հիմնվեցին «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը, «Ցեղային արթնություն» նախաձեռնությունը, այնուհետև «Ազգայնական ակումբը», «Ազա-տագրված տարածքների պաշտպանության միությունը», «Դիմադրական շար-ժումը», «Հայրենիք» ակումբը, որոնց հիմնական նպատակներից էր նաև ազգայ-նական ուժերի համախմբումն ու հայության ամբողջականության իրականա-ցումը, ինչի համար իրականացվեցին բազմաթիվ միջոցառումներ, մի քանի տաս-նյակ գրքերի հրատարակումներ, հրապարակային ելույթներ, որոնք իրականաց-վեցին սեփական միջոցների տրամադրման ու օրինբուն աշխատանքի շնոր-հիվ, ի՞նչն էր պատճառը, որ դուք անմասն մնացիք այդ գործընթացներից:

2. Երբ 2009 թ․ հոկտեմբերն «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության և «Հայք» (Հայ-կազուններ) կուսակցության հեղինակությամբ հրապարակվեց ու շրջանառու-թյան մեջ դրվեց հայ-թուրքական արձանագրությունների վտանգավորությունը մերկացնող ծավալուն փաստաթուղթը, որը տպագրվեց գրեթե բոլոր թերթե-րում, փոխանցվեց ԱԺ խորհրդարան ու մարտահրավեր էր այդօրվա իշխանություններին, ի՞նչը խանգարեց ձեզ միանալու համար։ Գուցե ձեր մանրախնդիր եսակենտրոնությունն էր պատճառը, կամ գուցե անդրօվկիանոսյան կամ քոչար-յանական փողեր չէինք կարող բաժանե՞լ։

3. Երբ 2014թ․ մայիսին «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության և «Հայք» կուսակ-ցության հեղինակությամբ հրապարակվեց ու շրջանաության մեջ դրվեց 2008 թվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված և տեղի ունեցած իրադարձու-թյունների պատճառների վերացման վերաբերյալ մանրակրկիտ վերլուծակա-նով ծավալուն փաստաթուղթը, ուր տրվում էր նաև փոփոխության հրամայա-կանը, անդրադարձ էր արված ազգայնականությանը՝ նրա նշանակությանն ու դերին, ի՞նչը խանգարեց ձեզ արտահայտելու ձեր վերաբերմունքն ու կարծիքը, որը շատ հարմար առիթ էր ազգայնական ուժերի համախմբման համար (եթե իսկապես դա է ձեր մտահոգությունը):

4. Երբ «Նժդեհյան Ցեղակրոն» և «Հայք-Հայկազուններ» կուսակցությունների հեղի-նակությամբ հրապարակվեց ու շրջանաության մեջ դրվեց հայության ամբող-ջականությունը վերականգնելուն ուղղված «Հայք» ծրագիրը, որը ներկայացվեց «Հոգևոր Հայաստան» կառույցի համագումարին ու կոչով դիմվեց բոլոր կա-ռույցներին միանալու այդ գործընթացին, ինչո՞ւ մեկ ակնարկ անգամ չլսվեց ձեր կողմից:

5. Երբ 2018 թ-ի սեպտեմբերին «Հայք» նախաձեռնությունը «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» և «Հայք-Հայկազուններ» կուսկցություն-ների համատեղ ջանքերով ու «Հայք-Հայկազուններ» կուսկցության ընտրացու-ցակով մասնակցեց Երևանի քաղաքապետարանի ընտրություններին, ուր ներ-կայացված էին երեք հիմնածրագրեր, մասնավորապես՝ «Երևանը Հայության մայրաքաղաք», «Երևանը Ազգային Արժեքների մայրաքաղաք» և «Երևան քա-ղաք», ծրագրերով թիրախավորել էինք՝ քրեաօլիգարխիկ համակարգը, բանկա-յին համակարգը, խաղատները, աղանդավորությունը, թմրամոլությունը, հա-մասեռամոլներին հովանավորող կազմակերպությունները, և բարձրացվում էր մեր ինքնության՝ արժեհամակարգի վերահաստատման ու արմատավորման խնդիրները, ի՞նչը խանգարեց ձեզ արտահայտելու ձեր վերաբերմունքն ու կարծիքը, էլ չասեմ ձեզանից ակնկալվող քվեն։ Դուք ձեր ձայնը տվեցիք այսպես կոչված «թավշյա հեղափոխությանը»՝ պաշտոն ստանալու ակնկալությամբ, այնինչ այն լավ առիթ էր ազգայնական գաղափարների ներկայացման, քարոզ-ման, տարածման և ազգայնական ուժերի համախմբման համար (եթե դուք իրոք ճշմարիտ ազգայնական եք): Բայց ձեզանից շատերը չունեին այդ ժամանակը ու գնացին «թավշյա հեղափոխություն» անելու: Այո՛, փոխությունը հասունացել և անհրաժեշտություն էր, սակայն «թավշյա հեղափոխություն» թեզերը լոզուն-գային էին, հայեցակարգային առումով՝ անհա՛յտ, իսկ ձեզ համար գայթակղիչ՝ միմիայն պաշտոն զբաղեցնելու շանսը չփախցնելու համար:

6. Երբ ձևավորվում էր «Համահայկական ազգային համաձայնություն» շարժումը, ուր արդեն համախմբվում էին առաջնակարգ մտավորականներ, հասարակա-կան կազմակերպություններ ու նախաձեռնություններ, որը շրջանառության մեջ դրեց այդ համաձայնության իրականացմանն ուղղված կոնցեպտուալ 64 հիմ-նադրույթներ, որի շուրջ հնարավոր է ձևավորել ազգային ուժերի համախմբու-մը, և երբ 2018թ-ի հուլիսի 22-ին մի շարք ազգայնական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և նախաձեռնություններ միացյալ հայ-տարարություն տարածեցին ու համագումարում հայտարարեցին «Համահայ-կական ազգային համաձայնությանը» 8 հիմնադրույթների հիմքով միանալու որո-շումը, ի՞նչը խանգարեց ձեզ միանալու, երբ այս միասնության հիմքում դրված ազգային հիմնադրույթները ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ էին յուրաքանչյուր կառույցի ներկայացուցիչների հետ և ընդունվում էր ազգային հիմնադրույթների թե՛ առա-ջարկություններ, թե՛ հավելումներ։

7. Երբ «Համահայկական ազգային համաձայնություն» շարժումն աշխույժ գոր-ծունեություն սկսեց ծավալել և հայտարարություններով ու ակցիաներ կազմա-կերպելով սկսեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, Ամուլ սարի շահագործման դեմ, համասեռամոլների դեմ, ՀՀ հանցագործ ռեժիմների ու նախագահների դեմ գործունեություն ծավալել՝ «Իշխանության վերադարձ ժողովրդին», «Ժողովրդա-կան սեփականության վերադարձ», «ՀՀ Անկախության Հռչակագրի վերական-գընում», «Ազգային պետություն՝ ազգային գաղափարաբանությամբ» կարգախոս-ներով, որևէ ինքն իրեն ազգայնական համարող անհատ կամ կազմակերպու-թյուն, որ այս գործընթացներից հեռու մնաց, ինքն իրեն հարց տվե՞ց, թե ինչո՞ւ չի միանում այս շարժմանը, որտեղ առաջնայինը գաղափարն է և յուրաքանչ-յուր որոշում կայացվում է կոնսեսիումով։ Գուցե ձեր չմիանալու բարդույթը ոչ թե ազգային գաղափարի շուրջ միանալու խնդիրն է, այլ ձեր «շանսավիկի» հոգեբանությամբ եսակենտրոնությո՞ւնն է, կամ գուցե ձեր իրական՝ «մեջը փող» հավատա՞մքը։

8. Երբ 2018-2019թթ․ ընթացքում «Նժդեհյան Ցեղակրոն» և «Հայք-Հայկազունիներ» կուսակցություններն իրենց համատեղ հայտարարություններում արտահայտում էին, որ քաղաքական դաշտում շահերով պայմանավորված արևմտական ու ռու-սամետական բարիկադավորումը կարող է լուրջ ավերել ազգայնական մոտե-ցումներն ընդհանրապես, այսօր ոմանք՝ «ազգային համախմբում» կարգախո-սով ժողովներ հրավիրողներդ, կա՛մ նիկոլական «թավշյա» լոլոների տակ էիք պարում կամ քոչարյանական ու սեռժական «արդարության» դաշտերում վճա-րովի «դամ պահողներ» էիք աշխատում։ Ահռելի է արցախյան շարժմանը մասնակիցների, ծանր տարիներին ու դրանից հետո բազմաթիվ մտավորականների ու քաղաքական գործիչների ազգայնական դաշ-տում իրականացված բեղմնավոր աշխատանքը, որոնց կատարած գործերը՝ ազգային գաղափարախոսության, մշակույթի, գիտության, կրթության և շատ ու շատ ոլորտնե-րում հսկայական են: Բայց հիմա, տեղից վեր կացողը թոզ ու դուման անելով բղավում է ազգայնական դաշտի համախմբման մասին՝ չունենալով տարրական գիտելիքներ ու պատկերացում, թե ինչ ասել է ազգայնական, ինչ ասել է ՀԱՅ ՄԱՐԴ: Պատկերա-ցում անգամ չունեն հայ ազգայնականության արդի խնդիրների մասին, էլ չեմ խոսում ազգային գաղափարախոսության մասին: Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինել՝ չի նշանակում լինել ազգայնական: Դեմ լինել Ամուլ սարի շահագործմանը, համասեռա-մոլությանը, սիոնիստներին, մասոններին և նույնիսկ թուրքին, դեռևս չի նշանակում լինել ազգայնական: Ազգայնականն ապրում, ստեղծագործում և պայքարում է առաջընթացը մարմնա-վորող ՀԱՆՈՒՆԻ դաշտում: Եվ ՀԱՆՈՒՆԻ դաշտում որդեգրում է Նժդեհյան օրենքը՝ վճռական միայնակի օրենքը, որն ասում է՝ մեր մեջ է պետք փնտրել մեր պարտու-թյունների պատճառները, և մեր մեջ է պետք գտնել մեր հաղթությունների գրավակա-նը: Ազգն ու հայրենիքն են ազգայնականի զույգ աստվածությունները, իսկ հայրենա-սիրությունն ու ազգասիրությունը՝ կրո՛նը: Անհատական վարքագծով առավելաբար օժտված ազգերն ի տարբերություն հո-տային վարքագծով առավելաբար օժտված ագերի, միավորվում են ոչ թե ՎՈԺԴԻ, այլ գաղափարի շուրջ։ Եթե իրականում հասկանում եք ազգայնական դաշտի հզորանալու անհրաժեշ-տությունն ու հրամայականը, իրար միանալու կոչեր մի՛ արեք, այլ ձեզանում փնտրեք ու գտեք բռունցքվելու կարողությունը, որը չի լինում այս կամ այն անհատի շուրջ, այս կամ այն կազմակերպության շուրջ, այսօրեական գաղափարների շուրջ, էլ չասեմ պատեհապաշտ լոզունգների շուրջ: Համախմբվել է պետք գաղափարաբանության ու դրանից բխող ծրագրերի շուրջ: Իսկ այսօր միակ ազգայնական գաղափարաբանությունը՝ Նժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսությունն է: Եվ մի՛ վախեցեք ՑԵՂ բա-ռաեզրույթից: Ցեղը միայն սպանվելու՝ ցեղասպենվելու ընկալումներում չէ: Ցեղը՝ ցեղա-յին՝ ազգային արժեքները կրելու ու նրանցով առաջնորդվելու ընկալումներում պիտի դիտվի։ Առավելապես այսօր արտաքին և ներքին սպառնալիքների ներքո մենք պար-տավոր ենք քնից զարթնելուն պես հիշել, որ Կամինք, Պարտինք, Կարողինք: Պատեհապաշտ կեղծ ազգայնականներ, ճշմարիտ ազգայնական դաշտն ավերել դուք չեք կարող ու ձեր «միասնության» կեղծ ու եսակենտրոն կոչերը՝ չե՛ն հաջողելու, որովհետև ինչպես մեր պապերն էին ասում՝ ծառը իր բերքից է երևում իսկ մարդն իր արած գործերից:

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ՝

Գևորգ Հովսեփյան

 
 
 

Comments


bottom of page