top of page

Ինչպես կանխարգելել գրիպն ու սուր շնչառական վարակները

Oct 30, 2019
1 min read

Գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնը սկսվել է։ Հետևողական լինելու նպատակով` Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետներն իրականացնում են մշտադիտարկում։ 2019 թվականին հոկտեմբերին արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշը 2018 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։ Հարկ է նշել, որ չնայած հիվանդացության ցածր ինտենսիվության, այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում։ Ինչ վերաբերում է ներկայումս շրջանառող գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչներին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, հանրապետությունում այսօր գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վիրուսների հարուցիչներ՝ պարագրիպ, ռինովիրուս, բոկավիրուս և այլն։ Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

• խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

• մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,

• հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,

• չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար,

• հագնվել եղանակին համանունչ,

• պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,

• օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,

• հաճախակի օդափոխել փակ տարածքները,

• հետևել անձնական հիգիենային:

 
 
 

Comments


bottom of page