top of page

Ինչի՞ համար է կալանավորումը որպես ֆետիշ դիտարկվում. Արամ Վարդևանյան

Aug 12, 2021
1 min read

20-րդ դարում մարդու իրավունքները սկսեցին սրընթաց զարգանալ. 20-րդ դարը մարդու իրավունքի գերակայության սկզբունքի ձեւավորման շրջանն էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ «21-րդ դարում սկսեցինք տեսնել նաեւ մարդու իրավունքների ճգնաժամ։ Դա հատկապես տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո։ Երբ մենք խոսում ենք պատանդի կարգավիճակում գտնվող մարդկանց մասին թշնամական երկրում պատերազմի դադարման պայմաններում՝ դա միջազգային իրավունքի խայտառակ խախտում է։ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովն ԱԺ-ում առաջին հարցերից մեկը պետք է դիտարկի մեր տղերքի՝ մեր ռազմագերիների, անհապաղ վերադարձի ապահովման ուղղությամբ գործողությունների կատարումը։ Այդ գործողության կատարման ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը նոյեմբեր ամսից մինչեւ օրս»,- ասաց նա։

Անդրադառնալով մարդու անձնական ազատության իրավունքի հարցին՝ պատգամավորը նշեց.

«Ինչի՞ համար է կալանավորումը որպես ֆետիշ դիտարկվում։ Միջազգային փորձում շատ տարբեր երկրներում կալանքը որպես ծայրահեղ միջոց է դիտարկվում։ Բոլոր այլ խափանման միջոցների բացառման դեպքում նոր միայն կալանավորումը կարող է դիտարկվել իրավաչափ։ Բայց քաղաքական բնույթի գործերով տեսնում ենք մշտապես հակառակ պատկերը։ Ես միշտ էլ կոնկրետացնելու եմ այն դատավորներին, որոնք դատավոր չեն, ուղղակի դրա կարգավիճակը ունեն, որովհետեւ ոչ մի ներքին կամք չունեն դատավոր լինելու։ Այն դատավորները, որոնց ես դատավոր եմ համարում 2016 թվականին էլ, 2018-ին էլ էին կալանավորման միջնորդություններ մերժում, եւ կային դատավորներ, որոնք 2016 թվականին, 2018-ին էլ, 2019-ին էլ, 2020-ին էլ, 2021-ին էլ էին բավարարում»։

 
 
 

Comments


bottom of page