top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի (տեսանյութ)


Ինդոնեզիայում Սուլավեսի կղզում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը:

Երբ երկրաշարժը տեղի է ունեցել, հազարավոր վախեցած մարդիկ լքել են իրենց տները եւ փախել դեպի բարձրլեռնային շրջաններ:

Տարերքի եւ դրան հետեւած հետցնցումների հետեւանքով վնասվել է ավելի քան 300 շենք եւ 2 հյուրանոց:

Երկրաշարժը գետնին է հավասարեցրել հիվանդանոցը եւ նահանգապետի գրասենյակը. այս շենքերի փլատակների տակ են եղել մի քանի մարդիկ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page