top of page

Ինդոնեզիայում գրանցվել է 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Apr 10, 2021
1 min read

Ինդոնեզիայի Ճավա կղզում գրանցվել է 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների հետևանքով մահացել է վեց մարդ, կա մեկ վիրավոր: Այս մասին հաղորդում է France24-ը:

Ուժգին երկրաշարժն արձանագրվել է Արևելյան Ճավայի Մալանգ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք:

Աղետի գոտում հայտնված մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են: Առայժմ հայտնի չէ՝ զոհերի թիվը կավելանա՞, թե՝ ոչ: Անհետ կորածների մասին որևէ հայտարարություն չի արվել⁵

 
 
 

Comments


bottom of page