top of page

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի նավերը շարունակում են որոնել խորտակված սուզանավը

Apr 23, 2021
1 min read

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի նավերը շարունակում են որոնել սուզանավը, որը, հավանաբար, շատ խորն է ընկղմվել՝ այն հանելու համար, ինչը նվազեցրել է դրանում գտնվող 53 մարդու ողջ մնալու հավանականությունը: Իշխանությունները հայտնել են, որ թթվածինը սուզանավում կսպառվի շաբաթ օրը, հայտնում է AP-ն:

Դիզելային վառելիքով աշխատող KRI Nanggala 402- ը վարժանքներին մասնակցում էր չորեքշաբթի օրը: Պաշտոնատար անձինք հայտնել են, որ վերջին սուզման կետի մոտակայքում՝ Բալի կղզուց 96 կիլոմետր դեպի հյուսիս, նավթի շերտ եւ դիզելի հոտ կար՝ չնայած չկան հաստատուն ապացույց, որ դրանք կապված էին սուզանավի հետ:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք փրկել նրանց մինչ թթվածնի սպառումը»,- լրագրողներին ասել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Յուդո Մարգոնոն: Նա հայտնել է, որ փրկարարները 50-ից 100 մ խորության վրա բարձր մագնիսականությամբ անհայտ մի օբյեկտ են հայտնաբերել, եւ իրենք հույս ունեն, որ դա սուզանավ է:

Ռազմածովային ուժերը կարծում են, որ սուզանավը խորտակվել է 600-700 մետր խորության վրա:

 
 
 

Comments


bottom of page