top of page

Ինդոնեզիայի Մաքասար քաղաքի Կաթոլիկ եկեղեցում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Mar 28, 2021
1 min read

Ենթադրաբար ռումբ է պայթել կիրակի ինդոնեզական Մաքասար քաղաքի Կաթոլիկ եկեղեցում. կան զոհեր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Պայթյունի ժամանակ հավատացյալները գտնվել են եկեղեցու ներսում, գործակալությանը հայտնել է Հարավային Սուլացես նահանգի ոստիկանության մամուլի քարտուղար Ի. Զուլփանը:

«Մենք տեսնում ենք, որ կան զոհեր, եւ մարդկանց մարմինները կտոր-կտոր են եղել: Մենք դեռեւս չգիտենք՝ նրանք հանցագործներինն են, թե մերձակայքում գտնվող մարդկանց մնացորդները»,-ասել է նա:

Նշվում է, որ ոստիկանությունը շրջափակել է եկեղեցին, վնասվել են մերձակայքում կայանած մեքենաները:

 
 
 

Comments


bottom of page