Ինդոնեզիայի հետընտրական բողոքների հետևանքով վեց մարդ է մահացել
May 22, 2019
1 min read

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի վերընտրվելու կապակցությամբ զանգվածային ցույցերի ժամանակ զոհվել է վեց մարդ և 200-ը վիրավորվել: Այդ մասին հայտարարել է Ջակարտայի նահանգապետը:
Ոստիկանությունը նշում է, որ իրենք չեն կարող հաստատել այդ թիվը, սակայն ասել են, որ տեղեկություններ են ստացել, որ «ոմանք մահացել են»:
BBC- հայտնում է, որ բռնությունների արդյունքում ձերբակալվել է 69 ցուցարար:
Պարզվում են մահվան հանգամանքները:





Comments