«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի օգնականը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ
Sep 8, 2020
1 min read

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի փոխաքաղաքապետ (քաղաքապետի տեղակալ)։
Ավագանու անդամների կողմից թեկնածության և մի քանի հարցերի կարճ քննարկումից հետո Ներսեսյանն ընտրվեց Հայկ Մարությանի տեղակալ։ Նրա օգտին քվեարկեց քաղաքային կառավարման մարմնի 47 ներկայացուցիչ, մեկ հոգի ձեռնպահ մնաց, դեմ քվեարկող չեղավ։
Ներսեսյանը ծնվել է 1991թ․–ին: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ Տարբեր տարիների մասնավոր ընկերություններում աշխատել է որպես հաշվապահ։ Նախկինում զբաղեցրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականի պաշտոնը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նիստին չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով: Նիստը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։




Comments