top of page

Իմ չապրած կյանքը տալիս եմ երեխայիս. 28 ամյա երիտասարդը կախվել է

May 13, 2020
1 min read


Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ողբերգական և առեղծվածային դեպք է տեղի ունեցել: 28 ամյա Համլետ Ա-ն (ծնված 1992 թ.) ինքնասպան եղել: Հայրը նրան միայն ժամեր անց է հայտնաբերել իրենց հացատան վերնամասից` պարանով կախված վիճակում: Մահացած տղամարդու հարևաններից Anews.am-ին հայտնեցին, որ Համլետ Ա-ի գրպանից ոստիկանները նամակ են գտել, որտեղ գրված է եղել, որ իր չապրած կյանքը տալիս է իր երեխային: Ըստ շրջանառվող լուրերի` Համլետ Ա-ն ամուսնալուծված է եղել, իսկ մայրը արգելել է նրան, տեսակցել երեխային: Նշենք, որ դեպքի առթիվ կատարվում քննություն:

 
 
 

Comments


bottom of page