top of page

Իմ հերոս ընկեր. Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հետևյալ  գրառումն է կատարել իր էջում ․

Oct 10, 2020
1 min read

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հետևյալ  գրառումն է կատարել իր էջում ․ «Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին…

Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:

Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ եղբայրներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:

Ննջիր խաղաղությամբ․․․»


 
 
 

Comments


bottom of page