Իլոն Մասկը կոչ է անում շտապ ավելացնել նավթի եւ գազի արդյունահանումը
Mar 5, 2022
1 min read

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կոչ է արել անհապաղ ավելացնել նավթի եւ գազի արդյունահանումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ծանր է խոսել այդ մասին, բայց մենք պետք է անհապաղ մեծացնենք նավթի եւ գազի արդյունահանումը: Արտակարգ ժամանակներն արտակարգ միջոցների դիմել պահանջում»,- գրել է Մասկը։ Նա նշել է, որ դա բացասաբար կանդրադառնա Tesla-ի վրա, սակայն կայուն էներգետիկ լուծումները պարզապես չեն կարող անմիջապես արձագանքել՝ Ռուսաստանից նավթի եւ գազի արտահանումը փոխհատուցելու համար։ Ավելի վաղ ԵՄ-ում հայտարարել էին, որ ձգտելու է արագ կրճատել գազի մատակարարումները Ռուսաստանից:




Comments