top of page

«Ի գիտություն` varks.am-ի հաճախորդների» ․ Էդմոն Մարուքյան

May 30, 2020
1 min read

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Varks.am վարկային կազմակերպության խնդիրների մասով Մանե Թանդիլյանի հայտարարությունը:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ VARKS.AM-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․

2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։ Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար»։

 
 
 

Comments


bottom of page