top of page

Ժիրայր Սեֆիլյանի կոչը. գնում ենք Քարվաճառ

Nov 13, 2020
1 min read

Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել կոչով․

«Սիրելի՛ հայրենակիցներ Դեռևս կա Քարվաճառը պահպանելու հնարավորություն, ուստի մեզանից կախվածը պետք է անենք դրա համար։

Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։ Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը։

Այս նպատակով մեկնում ենք դեպի Քարվաճառ և կոչ եմ անում միանալ մեզ։

Մեկնում ենք նոյեմբերի 14-ին, ժամը 11։00-ին, Սևան Վարդենիս մայրուղու 62-րդ կմից (Տոնավաճառի դիմացից): Այն անհատներն ու խմբերը, ովքեր կցանկանան առանձին գնալ Քարվաճառ, թող այդպես վարվեն և մենք հանդիպենք միմյանց Քարվաճառում։

Մանրամասների համար՝

Խնդրում ենք ձեր հետ ունենալ տաք հագուստ, գիշերակացի անհրաժեշտ պարագաներ ՝ քնապարկեր, վրաններ, կարիմատներ (ներքնակ), 2 օրվա համար հիգիենայի պարագաներ, լապտերներ:

Մեքենաները լինեն ձմեռային անվադողերով։ Մեքենա չունեցող , բայց մեզ միանալ ցանկացող քաղաքացիները նույնպես կարող են միանալ մեզ, նախորոք զանգահարելով նշված համարներին։

Անհրաժեշտ է ունենալ 2 օրվա չոր՝ սնունդ: Մանրամասների համար զանգահարել 096 979 734, 041 838 558, 098 838 555 հեռախոսահամարներով կամ գրել Գագիկ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջին`

https://www.facebook.com/gagik.eghiazaryan.31: Մասնակցության, նյութատեխնիկական, ֆինանսական կամ վառելիքի կտրոններով աջակցության համար.

1.Առձեռն փոխանցելու համար հայաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են այցելել մեր գրասենյակ, որի հասցեն է՝ Ալեք Մանուկյան 5/5, հեռ. 011 785657 (մուտքը Սայաթ Նովա փողոցից Ռադիո տան կից շենքը)

2.IDram համակարգով նվիրաբերելու համար՝ ID 589613724

3.Արտերկրից աջակցելու համար Paypal-ի հետևյալ հղումով՝

 
 
 

Comments


bottom of page