top of page

Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Sep 23, 2021
1 min read

ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ն, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկացնում են Կառավարական հանձնաժողովից:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Ազգային թատրոնը մեծ կորուստ ունեցավ, այլևս նրա բեմը չի զարդարի Ժենյա Ավետիսյան դերասանուհին, ով Մետաքսյա Սիմոնյանից հետո արժանացավ բեմի առաջնուհու փառքին և ամենքի կողմից սիրելի արտիստուհու համբավին։ Այլևս մեր կողքին չէ Երևանի գեղեցկագույն տիկինը, տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կյանքի և բեմի զուգընկերը։

Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։

 
 
 

Comments


bottom of page