Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի թերապիայի բաժանմունքում
Mar 28, 2020
1 min read

Մարտի 28-ի ժամը 19:30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։
Հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:




Comments