«Ժամանակակից գրողներն ու Հայ գրականություն առարկան» թեմայով քննարկում (տեսանյութ)

Հանրակրթության նոր չափորոշիչներով նախատեսվում է ժամանակակից հայ գրողներին ընդգրկել Հայ գրականություն առարկայի ուսումնական ծրագրում, ինչը հանրային լայն արձագանք է ստացել:
Շատերը հարց են հնչեցնում՝ ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն ժամանակակից հայ գրողները, ինչ խնդիր է լուծում գրականություն առարկան ընդհանրապես և կկարողանան արդյոք ուսուցիչները հավուր պատշաճի մատուցել ներկայում ստեղծվող գրականությունը:
Այս հարցերի մասին խոսում են «Հոդված 3» ակումբի՝ «Ժամանակակից գրողներն ու Հայ գրականություն առարկան» թեմայով կազմակերպած տեսաքննարկման ժամանակ:
Բանախոսներն են՝
ԹԱՄԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար
ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, գրականագետ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ
ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ, Հայ գրականության ուսուցիչ:




Comments