top of page

Ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. ՌԴ դեսպան

Sep 21, 2021
1 min read


Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի հարգելի քաղաքացիներ, Սիրելի ընկերներ, Անկեղծորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունը դժվար ճանապարհ է անցել՝ դառնալու դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ միևնույն ժամանակ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցել են իրապես եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև, որոնք միավորված են ընդհանուր պատմական անցյալով: Այսօր Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով և հաջող փոխգործակցությունը մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատել են, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշնակցությունը, որը հիմնվում է խոր պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, մեր երկրների հաջող զարգացման բանալին է մերօրյա բարդ, արագ փոփոխվող աշխարհում: Եվս մեկ անգամ շնորհավորում են հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք գլխավերևում»:

 
 
 

Comments


bottom of page