top of page

Թրամփը հնարավոր է համարել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններում իր մեղավորությունը

Jan 12, 2021
1 min read

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մասնակի ընդունել է անցած չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններում իր մեղքը: Աղբյուրներին վկայակոչելով՝ այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ ԱՄՆ գործող նախագահը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության ղեկավար Քեւին Մըքքարթիի հետ (ընտրվել է Կալիֆոռնիա նահանգից) զրույցում հնարավոր է համարել, որ կարող է մեղավոր լինել հունվարի 6-ի իրադարձությունների համար: Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ Մըքքարթին այս մասին հեռախոսային զրույցում ասել է Ներկայացուցիչների պալատում այլ հանրապետականների, ինչպես նաեւ համաձայնվել է Թրամփի կարծիքին:

Չորեքշաբթի Թրամփի կողմնակիցները ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որում հաղթել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: Կոնգրեսում դեմոկրատները Թրամփին մեղադրել են խռովություն հրահրելու մեջ եւ պահանջել իշխանությունից նրա հեռացումը: Նման կերպ են արտահայտվել նաեւ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ:

 
 
 

Comments


bottom of page